Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԱՊԱՍՏԱՆԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 53. Բացառման, դադարեցման և չեղյալ հայտարարելու ընթացակարգերը

գործել է մինչև 2011-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 53. Բացառման, դադարեցման և չեղյալ հայտարարելու ընթացակարգերը

1. Այն դեպքերում, երբ առկա է Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականի վերաբերյալ սույն օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով կամ 10-րդ կամ 11-րդ կամ 12-րդ հոդվածներով սահմանված` բացառման կամ դադարեցման կամ չեղյալ հայտարարելու պատճառներից որևէ մեկը, լիազոր մարմինը նախաձեռնում է դադարեցման կամ չեղյալ հայտարարելու գործընթաց:

2. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականի նկատմամբ դադարեցման կամ չեղյալ հայտարարելու ընթացակարգերն իրականացվում են սույն օրենքի 45-րդ հոդվածով սահմանված ընթացակարգի համաձայն, ներառյալ` հարցազրույցի իրավունքը և լիազոր մարմնի կայացրած որոշման բողոքարկման իրավունքը:

3. Դադարեցման կամ չեղյալ հայտարարելու ընթացակարգերի ընթացքում լիազոր մարմինը չպետք է վերանայի սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված «փախստական» հասկացության չափանիշների կիրառելիությունը, այլ որոշումը կայացնելիս հիմք ընդունի սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված չվերադարձելիության սկզբունքը:

4. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականը, որի նկատմամբ սկսվել է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ընթացակարգը, շարունակում է ունենալ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը` սույն օրենքի 30-րդ հոդվածի համաձայն, և մինչև նրա գործի վերաբերյալ վերջնական բացասական որոշման կայացումը ամբողջությամբ օգտվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ապաստանի իրավունքից:

5. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բացառման պատճառներից որևէ մեկի ակնհայտ առկայության դեպքում լիազոր մարմինը բացառման հարցը քննարկում է սույն գլխով սահմանված ապաստանի բացառման ընթացակարգով: Ապաստան հայցողի դեպքում լիազոր մարմինը մինչև բացառման հիմքերը որոշելը առաջնորդվում է սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։