Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԱՊԱՍՏԱՆԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 58. Ընթացակարգերը վերջնական որոշում կայացնելուց հետո

գործել է մինչև 2011-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 58. Ընթացակարգերը վերջնական որոշում կայացնելուց հետո

1. Լիազոր մարմինը վերջնական որոշումը կայացնելուց հետո` մեկ շաբաթվա ընթացքում, փախստական ճանաչված և ապաստան ստացած անձին տրամադրում է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ` սույն օրենքի 30-րդ հոդվածի համաձայն:

2. Լիազոր մարմինը երկարաձգում է վերջնական որոշմամբ փախստական ճանաչված, սակայն ապաստան չստացած անձին տրամադրած` անձը հաստատող փաստաթղթի գործողության ժամկետը: Անձը հաստատող փաստաթղթի գործողության ժամկետը երկարաձգվում է 6 ամսով: Լիազոր մարմինը, համագործակցելով Ոստիկանության հետ, պատասխանատվություն է կրում ապաստան չստացած փախստականի` սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով բացասական որոշումն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության տարածքից վեց ամսվա ընթացքում կամավոր կամ ոչ կամավոր սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված այլ երկիր մեկնելու համար: Եթե մեկնումը հնարավոր չէ, ապա լիազոր մարմինը փախստականին առանց լրացուցիչ ընթացակարգի տրամադրում է ապաստան և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ` սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան:

3. Լիազոր մարմինը մեկ շաբաթվա ընթացքում տեղեկացնում է Ոստիկանությանը վերջնական որոշման մասին, հաստատելով, որ օտարերկրյա քաղաքացին, որի` ապաստանի տրամադրման դիմումի մերժման մասին վերջնական որոշում է կայացվել, չի կարող վերադառնալ իր ծագման կամ որևէ այլ երկիր` սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ և 52-րդ հոդվածի 7-րդ մասերով սահմանված չվերադարձելիության սկզբունքի համաձայն: Ոստիկանությունը պատասխանատվություն է կրում այդ օտարերկրացու կացության կարգավիճակի հարցը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան լուծելու համար: Լիազոր մարմինն ապահովում է, որ Ոստիկանությունը տեղյակ լինի Հայաստանի Հանրապետությունում վերջնականապես մերժում ստացած բոլոր ապաստան հայցողների և ապաստան չստացած փախստականների մասին, որպեսզի նրանց թույլատրվի անհրաժեշտ քայլեր ձեռնարկել` Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների համաձայն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։