Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԱՊԱՍՏԱՆԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 59. Ապաստանի դիմումի կրկնական ներկայացումը

գործել է մինչև 2011-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 59. Ապաստանի դիմումի կրկնական ներկայացումը

1. Սույն օրենքի 52-րդ հոդվածին համապատասխան` ապաստանի տրամադրման վերաբերյալ վերջնական բացասական որոշում կայացնելուց, ինչպես նաև սույն օրենքի 55-րդ հոդվածին համապատասխան` ապաստանի գործընթացը կասեցնելուց հետո սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով ապաստանի տրամադրման վերաբերյալ կրկին ներկայացրած յուրաքանչյուր դիմումի վերաբերյալ հարուցվում է ապաստանի նոր վարույթ, որն իրականացվում է սույն օրենքով սահմանված` ապաստանի տրամադրման կարգի համաձայն: Նման դեպքերում ապաստան հայցողն օգտվում է բոլոր այն իրավունքներից, որոնք նախատեսված են առաջին անգամ ապաստան հայցողների համար, մասնավորապես սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքից:

2. Լիազոր մարմինը ապաստանի կրկնական դիմումի հիման վրա հարուցված ապաստանի վարույթի ընթացքում և հատկապես փախստականի ճանաչման և ապաստանի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնելիս հաշվի է առնում միայն այն իրադարձությունները և փաստերը, որոնք ի հայտ են եկել ապաստան հայցողի նախորդ դիմումի քննության ընթացքում ապաստան հայցողի հետ տեղի ունեցած վերջին հարցազրույցից հետո:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները չեն կիրառվում այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականի ընտանիքի անդամներից մեկը անհատական ապաստանի դիմում է ներկայացնում, կամ ապաստան հայցողը իր` սույն օրենքի 47-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով ներկայացրած ապաստանի դիմումի վերաբերյալ վերջնական մերժման որոշումից հետո դիմում է ընտանիքի համար ապաստան ստանալու խնդրանքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։