Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

Հոդված 7. Ապաստան ընտանիքի անդամների համար և ընտանիքի վերամիավորումը

գործել է մինչև 2011-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 7. Ապաստան ընտանիքի անդամների համար և ընտանիքի վերամիավորումը

1. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականի ամուսինը, մինչև 18 տարեկան զավակը և խնամքի տակ գտնվող այլ անձը նույնպես համարվում են փախստական և Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած, եթե նրանք Հայաստանի Հանրապետությունում բնակվում են այդ փախստականի հետ համատեղ և չունեն փախստականի քաղաքացիությունից տարբերվող արդյունավետ պաշտպանություն տրամադրող որևէ այլ երկրի քաղաքացիություն:

2. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականի այլ բարեկամները կամ նրա ամուսնու բարեկամները նույնպես կարող են համարվել փախստական և Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած, եթե նրանք Հայաստանի Հանրապետությունում բնակվում են նրա հետ համատեղ, այդ փախստականի խնամքի տակ են և չունեն այդ փախստականի քաղաքացիությունից տարբերվող արդյունավետ պաշտպանություն տրամադրող որևէ այլ պետության քաղաքացիություն:

3. Սույն օրենքի 6-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` փախստական ճանաչված և Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած երեխայի ծնողները, մինչև 18 տարեկան, ինչպես նաև 18-ից բարձր տարիքի անգործունակ հարազատ քույրերն ու եղբայրները նույնպես համարվում են փախստական, և նրանց Հայաստանի Հանրապետությունում տրամադրվում է ապաստան, եթե նրանք Հայաստանի Հանրապետությունում բնակվում են փախստականի կարգավիճակ ստացած երեխայի հետ համատեղ և չունեն այդ երեխայի քաղաքացիությունից տարբերվող արդյունավետ պաշտպանություն տրամադրող որևէ այլ պետության քաղաքացիություն:

4. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականները իրավունք ունեն վերամիավորվելու սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերում նշված իրենց ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության տարածքում` սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված ընթացակարգի համաձայն:

5. Ընտանիքի անդամներից Հայաստանի Հանրապետությունում առաջինը փախստական ճանաչված անձը (այսուհետ` առաջին փախստական ճանաչվածը), սույն օրենքի 53-րդ հոդվածի համաձայն` փախստականի ճանաչման դադարեցման կամ չեղյալ հայտարարելու կամ այդ փախստականին շնորհված ապաստանի դադարեցման դեպքում, նրա ընտանիքի անդամները, որոնք սույն հոդվածի 1-ին, 2-րդ կամ 3-րդ մասերի համաձայն ճանաչվել էին փախստական և Հայաստանի Հանրապետությունում ստացել էին ապաստան, առաջին փախստական ճանաչվածի հետ դադարեցվում կամ չեղյալ են հայտարարվում նրանց` փախստականի ճանաչման և ապաստանի տրամադրման որոշումները: Սակայն նրանք չեն զրկվում դրանից անմիջապես հետո ապաստանի հայց ներկայացնելու հնարավորությունից` հիմնվելով իրենց անձնական պատճառների վրա: Ընդ որում, եթե նրանք ճանաչվում են փախստական և ապաստան են ստանում, ապա դրանք արդեն չեն կարող փոխանցվել ընտանիքի այն անդամներին, որոնք կորցրել են փախստականի ճանաչման իրավունքն ու տրամադրված ապաստանը` դադարեցման, զրկման կամ չեղյալ հայտարարելու միջոցով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։