Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

1. Եթե երրորդ նիստից հետո մեկ կամ մի քանի տեղ լրացված չլինեն, ապա ցանկացած ժամանակ կա՛մ Գլխավոր ասամբլեայի, կա՛մ Անվտանգության խորհրդի պահանջով կարող է հրավիրվել համաձայնեցնող հանձնաժողով՝ բաղկացած 6 անդամից, երեքին նշանակում է Գլխավոր ասամբլեան, երեքին՝ Անվտանգության խորհուրդը, յուրաքանչյուր ազատ տեղի համար ձայների բացարձակ մեծամասնությամբ մեկ անդամ ընտրելու և նրա թեկնածությունը Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար:

2. Եթե համաձայնեցնող հանձնաժողովը միաձայն որոշում ընդունի որևէ թեկնածուի օգտին, որը կբավարարի ներկայացվող պահանջները, ապա նրա անունը կարող է ներառվել ցուցակներում՝ չնայած որ այն չի ներառվել 7-րդ հոդվածով նախատեսված թեկնածուների ցուցակներում:

3. Եթե համաձայնեցնող հանձնաժողովը հանգի եզրակացության, որ ընտրությունները չեն կարող կայանալ, ապա Դատարանի արդեն ընտրված անդամները Անվտանգության խորհրդի սահմանած ժամկետում ձեռնամուխ կլինեն ազատ տեղերի լրացմանը՝ Դատարանի անդամներ ընտրելով այն թեկնածուների ցուցակից, որոնց համար ձայներ են տրվել կա՛մ Գլխավոր ասամբլեայում, կա՛մ Անվտանգության խորհրդում:

4. Դատավորների ձայների հավասարության դեպքում տարիքով ավագի ձայնը վճռորոշ է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։