Հոդված 24
Հոդված 24
1. Եթե ինչ-որ հատուկ պատճառով Դատարանի անդամը համարում է, որ ինքը չպետք է մասնակցի որևէ գործի դատաքննության, այդ մասին պետք է տեղեկացնի Նախագահին:
2. Եթե Նախագահը համարում է, որ ինչ-որ հատուկ պատճառով Դատարանի անդամներից որևէ մեկը չպետք է ներկա լինի որևէ գործի քննությանը, նա այդ մասին զգուշացնում է անդամին:
3. Եթե, ըստ այդմ, տարաձայնություն է առաջանում Դատարանի անդամի և Նախագահի միջև, ապա հարցը լուծվում է Դատարանի որոշմամբ: