Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

1. Դատարանի անդամները ընտրվում են Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի կողմից՝ այն անձանց ցուցակից, որոնք, հետևյալ դրույթներին համապատասխան, ցուցակում նշանակվում են Արբիտրաժային մշտական դատարանի ազգային խմբերի կողմից:

2. Ինչ վերաբերում է Արբիտրաժային մշտական դատարանում չներկայացված Միավորված ազգերի կազմակերպության անդամներին, ապա թեկնածուներին ներկայացնում են ազգային խմբերը, որոնք այդ նպատակի համար նշանակված են իրենց կառավարությունների կողմից, պահպանելով «Միջազգային բախումների խաղաղ կարգավորման մասին» 1907թ. Հաագայի կոնվենցիայի 44-րդ հոդվածով Արբիտրաժային մշտական դատարանի անդամների համար սահմանված պայմանները:

3. Այն պայմանները, որոնց համաձայն սույն Կանոնադրության մասնակից պետությունը, որը, սակայն, չի մտնում Միավորված ազգերի կազմակերպության մեջ, կարող է մասնակցել Դատարանի անդամների ընտրությանը, սահմանվում են, հատուկ համաձայնագրի բացակայության դեպքում, Գլխավոր ասամբլեայի կողմից՝ Անվտանգության խորհրդի երաշխավորությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։