Հոդված 26
Հոդված 26
1. Դատարանը կարող է, ըստ անհրաժեշտության, կազմավորել մեկ կամ ավելի պալատներ՝ բաղկացած երեք և ավելի դատավորներից, եթե Դատարանը այդպես որոշի, որոշակի տեսակի գործերի քննությունը վարելու համար. օրինակ՝ աշխատանքային գործեր և տարանցմանն ու հեռահաղորդակցությանը առնչվող գործեր:
2. Դատարանը կարող է ցանկացած պահի կազմավորել պալատ առանձին գործի դատաքննության համար: Նման պալատ կազմավորելու համար դատավորների քանակը սահմանում է Դատարանը՝ կողմերի համաձայնությամբ:
3. Գործերը լսվում և կարգավորվում են սույն հոդվածով նախատեսված պալատներում, եթե կողմերը այդպիսի խնդրանք են ներկայացնում: