Հոդված 36
Հոդված 36
1. Դատարանի վարույթին վերաբերում են բոլոր այն գործերը, որոնք նրան փոխանցում են կողմերը, և այն բոլոր հարցերը, որոնք հատուկ նախատեսված են Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությամբ կամ գործող պայմանագրերով ու կոնվենցիաներով:
2. Սույն Կանոնադրության մասնակից պետությունները կարող են ցանկացած ժամանակ հայտարարել, որ իրենք առանց հատուկ համաձայնության, ipso facto, ճանաչում են նման պարտավորություն ընդունած ցանկացած այլ պետության նկատմամբ Դատարանի իրավազորությունը բոլոր իրավական հարցերով, որոնք վերաբերում են.
ա) պայմանագրի մեկնաբանմանը,
բ) միջազգային իրավունքի ցանկացած հարցի,
գ) փաստի առկայությանը, որը, եթե հաստատվի, իրենից կներկայացնի միջազգային պարտավորության խախտում,
դ) միջազգային պարտավորության խախտման համար փոխհատուցման բնույթին և չափերին:
3. Վերոնշյալ հայտարարությունները կարող են լինել առանց պայմանի կամ փոխադարձության հիման վրա` այս կամ այն պետության կողմից, կամ էլ` որոշակի ժամկետով:
4. Նման հայտարարությունները ի պահ են տրվում Գլխավոր քարտուղարին, որը դրանց պատճենները փոխանցում է սույն Կանոնադրության մասնակիցներին և Դատարանի Քարտուղարին:
5. Միջազգային արդարադատության մշտական պալատի Կանոնադրության 36-րդ հոդվածի հիման վրա արված հայտարարությունները, որոնք շարունակում են մնալ ուժի մեջ, համարվում են, սույն Կանոնադրության մասնակիցների միջև հարաբերություններում, նրանց կողմից Միջազգային դատարանի իրավազորության ճանաչում այդ հայտարարությունների չավարտված ժամկետի ընթացքում և համաձայն դրանցում շարադրված պայմանների:
6. Դատարանին գործի ընդդատյա լինելու վեճի դեպքում հարցը կարգավորվում է Դատարանի որոշմամբ: