Անցնել բովանդակությանը

Հոդված 31

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 31

1. Դատավորները, որոնք կողմերից յուրաքանչյուրի քաղաքացիներ են, իրավունք ունեն մասնակցելու Դատարանում լսվող գործի նիստերին:

2. Եթե դատավորների կազմում կա դատավոր, որը մի կողմի քաղաքացի է, ցանկացած այլ կողմ կարող է դատավարության համար որպես դատավոր ընտրել անձի՝ իր հայեցողությամբ: Այդ անձը գերազանցապես ընտրվում է այն անձանցից, որոնք առաջադրվել են որպես թեկնածուներ 4-րդ և 5-րդ հոդվածներով նախատեսված կարգով:

3. Եթե դատավորների կազմում չկա կողմերի քաղաքացիություն ունեցող ոչ մի դատավոր, ապա այդ կողմերից յուրաքանչյուրը կարող է ընտրել դատավոր սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված կարգով:

4. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են 26-րդ և 29-րդ հոդվածներում նախատեսված դեպքերում: Այդ դեպքերում Նախագահը խնդրում է մեկ կամ, անհրաժեշտության դեպքում, պալատի կազմից Դատարանի երկու անդամների, որ նրանք իրենց տեղը զիջեն շահագրգիռ կողմերի քաղաքացիություն ունեցող Դատարանի անդամներին կամ, նմանների բացակայության կամ ներկա գտնվելու անհնարինության դեպքերում, կողմերի հատուկ ընտրած դատավորներին:

5. Եթե մի քանի կողմեր ունեն ընդհանուր շահ, ապա նրանք, քանի որ դա վերաբերում է նախորդ դրույթներին, դիտվում են որպես մեկ կողմ: Այս հարցի կապակցությամբ կասկածանքների դեպքում այն կարգավորվում է Դատարանի որոշմամբ:

6. Սույն հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի համաձայն ընտրված դատավորները պետք է բավարարեն սույն Կանոնադրության 2-րդ հոդվածի, 17-րդ հոդվածի 2-րդ կետի, 20-րդ և 24-րդ հոդվածների պահանջները: Նրանք մասնակցում են որոշումների ընդունմանն իրենց գործընկերների հետ հավասար պայմաններով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։