Հոդված 17
Հոդված 17
1. Դատարանի անդամներից ոչ մեկը ոչ մի գործում չի կարող կատարել ներկայացուցչի, հավատարմատարի կամ փաստաբանի պարտականություններ:
2. Դատարանի անդամներից ոչ մեկը չի կարող մասնակցել որևէ գործի կարգավորման, որին ինքը նախկինում մասնակցել է որպես կողմերից մեկի ներկայացուցիչ, հավատարմատար կամ փաստաբան կամ ազգային կամ միջազգային դատարանի, հետաքննական հանձնաժողովի անդամ կամ որևէ այլ ձևով:
3. Սույն հարցով տարակուսանքները կարգավորվում են Դատարանի որոշմամբ: