Հոդված 43
Հոդված 43
1. Դատավարությունը կազմված է երկու մասից՝ գրավոր և բանավոր դատավարություններից:
2. Գրավոր դատավարությունը կազմված է Դատարանին և կողմերին ուղղված հուշագրերից, հակահուշագրերից և, եթե պահանջվի, դրանց պատասխաններից, ինչպես նաև դրանք հաստատող բոլոր թղթերից և փաստաթղթերից:
3. Այդ հաղորդումները կատարվում են Քարտուղարի միջոցով՝ Դատարանի սահմանած կարգով և ժամկետներում:
4. Ցանկացած փաստաթուղթ, որը ներկայացրել է կողմերից մեկը, պետք է ներկայացվի մյուս կողմին հաստատված պատճենով:
5. Բանավոր դատավարությունը կայանում է Դատարանի կողմից վկաների, փորձագետների, ներկայացուցիչների, հավատարմատարների և փաստաբանների լսումների միջոցով: