Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

1. Դատարանի անդամները ընտրվում են ինը տարով և կարող են վերընտրվել, սակայն այն պայմանով, որ Դատարանի առաջին կազմի 5 դատավորների լիազորությունների ժամկետը սպառվում է երեք տարուց, իսկ մյուս 5 դատավորների լիազորությունների ժամկետը՝ 6 տարուց:

2. Գլխավոր քարտուղարը առաջին ընտրությունների ավարտից հետո անհապաղ, ըստ վիճակահանության, որոշում է, թե դատավորներից ով է ընտրված համարվում վերոհիշյալ նախնական 3 և 6 տարի ժամկետներով:

3. Դատարանի անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները ընդհուպ մինչև իրենց պաշտոնաթողությունը: Նույնիսկ փոխարինումից հետո նրանք պարտավոր են ավարտել սկսած գործերը:

4. Դատարանի անդամի կողմից պաշտոնաթողության մասին հայտարարություն տրվելու դեպքում նրա հայտարարությունը հասցեագրվում է Դատարանի Նախագահին՝ Գլխավոր քարտուղարին փոխանցելու համար: Հայտարարությունը Վերջինիս ստանալու պահին տեղը համարվում է թափուր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։