Անցնել բովանդակությանը

Հոդված 66

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 66

1. Դատարանի Քարտուղարը խորհրդատվական եզրակացություն պարունակող հայտարարության մասին անմիջապես հայտնում է Դատարանին դիմելու իրավունք ունեցող բոլոր պետություններին:

2. Բացի այդ` Դատարանի Քարտուղարը հատուկ և անմիջական ծանուցման միջոցով հայտնում է Դատարանին ընդդատյա յուրաքանչյուր պետության, ինչպես նաև ցանկացած միջազգային կազմակերպության, որոնք, Դատարանի (կամ նրա Նախագահի, եթե Դատարանը նիստ չի անցկացնում) կարծիքով, տեղեկություններ տալ տվյալ հարցով, որ Դատարանը պատրաստ է Նախագահի կողմից նշանակված ժամկետում ընդունել հարցին առնչվող գրավոր զեկույցներ կամ լսել այդ զեկույցները այդ նպատակի համար նշանակվող բաց նիստում:

3. Եթե նման պետությունը, որն ընդդատյա է Դատարանին, չի ստանա սույն հոդվածի 2-րդ կետում նշված հատուկ ծանուցում, ապա նա կարող է ցանկություն արտահայտել ներկայացնելու զեկույցը գրավոր կամ բանավոր. Դատարանը այդ հարցով որոշում է կայացնում:

4. Պետությունները և կազմակերպությունները, որոնք ներկայացրել են գրավոր կամ բանավոր զեկույցներ, կամ և դրանք, և մյուսները, թույլատրվում են մասնակցելու այլ պետությունների կամ կազմակերպությունների կողմից պատրաստված զեկույցների քննարկմանը այն ձևերով, շրջանակներում և ժամկետներում, որոնք ամեն առանձին դեպքում սահմանում է Դատարանը կամ, եթե նա նիստեր չի անցկացնում, Դատարանի Նախագահը: Այդ նպատակի համար Դատարանի Քարտուղարը պատշաճ ժամանակ բոլոր այդ գրավոր զեկույցները հաղորդում է այն պետություններին և կազմակերպություններին, որոնք իրենք են ներկայացրել նման զեկույցներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։