Հոդված 35
Հոդված 35
1. Դատարանը բաց է սույն Կանոնադրության մասնակից պետությունների համար:
2. Այն պայմանները, որոնց համաձայն Դատարանը բաց է այլ պետությունների համար, սահմանում է Անվտանգության խորհուրդը՝ պահպանելով գործող պայմանագրերում առկա հատուկ դրույթները. այդ պայմանները ոչ մի դեպքում չեն կարող կողմերին անհավասար դրության մեջ դնել Դատարանի առջև:
3. Երբ Միավորված ազգերի կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունը կողմ է հանդիսանում գործում, Դատարանը որոշում է այն գումարի չափը, որն այդ կողմը պետք է վճարի Դատարանի ծախսերը հոգալու համար: Այդ դրույթը չի կիրառվում, եթե տվյալ պետությունը արդեն մասնակցում է Դատարանի ծախսերին: