Հոդված 38
Հոդված 38
1. Դատարանը, որը պարտավոր է իրեն հանձնված վեճերը կարգավորել միջազգային իրավունքի հիման վրա, կիրառում է.
ա) միջազգային կոնվենցիաները, ինչպես ընդհանուր, այնպես էլ հատուկ, որոնք սահմանում են վիճող պետությունների կողմից հստակորեն ճանաչված կանոններ,
բ) միջազգային սովորույթը` որպես համընդհանուր պրակտիկայի ապացույց` ճանաչված որպես իրավական նորմ,
գ) քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքները,
դ) 59-րդ հոդվածում նշված վերապահումով` տարբեր ազգությունների հանրային իրավունքի բնագավառի առավել որակյալ մասնագետների դատական որոշումները և հայեցակարգերը` որպես օժանդակ միջոց իրավական նորմերի սահմանման համար:
2. Այս դրույթը չի սահմանափակում Դատարանի իրավունքը գործը լուծել ex aequo et bonoo, եթե կողմերը դրան համաձայն են:
Գլուխ 3
Դատավարություն