Հոդված 5
Հոդված 5
1. Ընտրությունների օրից ոչ ուշ, քան երեք ամիս առաջ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը դիմում է Արբիտրաժային դատարանի մշտական պալատի անդամներին, որոնք պատկանում են սույն Կանոնադրության մասնակից պետությունների թվին, և 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն նշանակված ազգային խմբերի անդամներին գրավոր առաջարկությամբ այն մասին, որ յուրաքանչյուր ազգային խումբ որոշակի ժամկետի ընթացքում նշի այն թեկնածուներին, որոնք կարող են ստանձնել Դատարանի անդամների պարտականությունները:
2. Ոչ մի խումբ չի կարող առաջադրել չորսից ավելի թեկնածու, ընդ որում՝ երկուսից ավելի թեկնածու չեն կարող լինել խումբը ներկայացնող պետության քաղաքացիներ: Խմբի առաջադրած թեկնածուների թիվը ոչ մի դեպքում չի կարող երկու անգամ գերազանցել լրացման ենթակա տեղերը: