Հոդված 10
Հոդված 10
1. Ընտրված են համարվում այն թեկնածուները, ովքեր ստացել են ձայների բացարձակ մեծամասնությունը և՛ Գլխավոր ասամբլեայում, և՛ Անվտանգության խորհրդում:
2. Անվտանգության խորհրդում ցանկացած քվեարկություն ինչպես դատավորների ընտրության դեպքում, այնպես էլ 12-րդ հոդվածով նախատեսված՝ համաձայնեցնող հանձնաժողովի անդամների նշանակման դեպքում, կատարվում է Անվտանգության խորհրդի մշտական և ոչ մշտական անդամների առանց որևէ տարբերակման:
3. Այն դեպքում, եթե ձայների բացարձակ մեծամասնությունը և՛ Գլխավոր ասամբլեայում, և՛ Անվտանգության խորհրդում տրվել է միևնույն պետության մեկից ավելի քաղաքացու, ընտրված է համարվում տարիքով ավագը: