Հոդված 23
Հոդված 23
1. Դատարանը մշտապես նիստեր է անցկացնում՝ բացառությամբ դատական արձակուրդների, որոնց ժամկետները և տևողությունը սահմանում է Դատարանը:
2. Դատարանի անդամները իրավունք ունեն պարբերաբար արձակուրդների, որոնց ժամկետները և տևողությունը սահմանում է Դատարանը՝ նկատի ունենալով Հաագայի և յուրաքանչյուր դատավորի մշտական բնակության վայրի միջև եղած հեռավորությունը:
3. Դատարանի անդամները պետք է Դատարանի տրամադրության տակ գտնվեն ցանկացած ժամանակ՝ բացառությամբ արձակուրդում գտնվելու ժամանակի և հիվանդության կամ այլ լուրջ հիմքերով բացակայության պատճառով, որը պատշաճ կերպով պետք է բացատրվի Նախագահին: