Անցնել բովանդակությանը

Հոդված 32

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 32

1. Դատարանի յուրաքանչյուր անդամ ստանում է տարեկան աշխատավարձ:

2. Նախագահը ստանում է տարեկան հատուկ հավելավճար:

3. Փոխնախագահը ստանում է տարեկան հատուկ հավելավճար այն յուրաքանչյուր օրվա համար, երբ նա կատարել է Նախագահի պարտականությունները:

4. 31-րդ հոդվածի համաձայն ընտրված դատավորները, որոնք չեն հանդիսանում Դատարանի անդամներ, պարգևատրում են ստանում իրենց գործառույթները կատարելու յուրաքանչյուր օրվա համար:

5. Այս աշխատավարձերը, հավելավճարները և պարգևատրումները սահմանում է Գլխավոր ասամբլեան: Դրանք չեն կարող նվազեցվել պաշտոնավարության ընթացքում:

6. Դատարանի Քարտուղարի աշխատավարձը սահմանում է Գլխավոր ասամբլեան՝ Դատարանի առաջարկով:

7. Գլխավոր ասամբլեայի սահմանած կանոնները սահմանում են այն պայմանները, որոնց համաձայն Դատարանի անդամներին և Քարտուղարին կենսաթոշակներ են նշանակվում նրանց պաշտոնաթողությունից հետո, և այն պայմանները, որոնց համաձայն Դատարանի անդամները և Քարտուղարը փոխհատուցում են ստանում իրենց ճանապարհորդական ծախսերի համար:

8. Վերոհիշյալ աշխատավարձերը, հավելավճարները և պարգևատրումները ազատվում են ցանկացած տեսակի հարկումից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։