Անցնել բովանդակությանը

Հոդված 34

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 34

1. Դատարանում գործով կողմեր կարող են լինել միայն պետությունները:

2. Դատարանը, համաձայն իր կանոնների, կարող է խնդրել հասարակական միջազգային կազմակերպություններից իր վարույթում գտնվող գործերին առնչվող տեղեկություններ, ինչպես նաև ստանալ նման տեղեկություններ, որոնք տրամադրում են նշված կազմակերպությունները սեփական նախաձեռնությամբ:

3. Եթե Դատարանը իր կողմից քննվող գործով պետք է մեկնաբանություն տա որևէ հասարակական միջազգային կազմակերպության հիմնադիր փաստաթղթի կամ այդ փաստաթղթի ուժով կնքված միջազգային կոնվենցիայի, ապա Դատարանի Քարտուղարը պետք է ծանուցի տվյալ հասարակական միջազգային կազմակերպությանը և փոխանցի նրան ողջ գրավոր վարույթը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։