Հոդված 61
Հոդված 61
1. Որոշման վերանայման մասին խնդրանքը կարող է ներկայացվել միայն նոր բացահայտված հանգամանքների հիման վրա, որոնք իրենց բնույթով կարող են վճռական ազդեցություն ունենալ գործի վրա, և որոնք որոշում կայացնելիս հայտնի չեն եղել ոչ Դատարանի, ոչ վերանայում խնդրող կողմին. ընդ որում` այն պայմանով, որ նման անիրազեկությունը չի հանդիսացել անփութության հետևանք:
2. Վերանայման գործընթացը սկսվում է Դատարանի որոշմամբ, որտեղ որոշակիորեն սահմանվում է նոր հանգամանքի առկայությունը, որը հիմք է տալիս գործը վերանայելու, և հայտարարվում է վերանայման խնդրանքի ընդունման մասին:
3. Դատարանը կարող է պահանջել, որ որոշման պայմանները կատարվեն մինչև ինքը կսկսի գործի վերանայումը:
4. Վերանայման մասին խնդրանքը պետք է հայտարարվի նոր հանգամանքների բացահայտումից հետո վեց ամսվա ընթացքում:
5. Վերանայման մասին որևէ խնդրանք չի կարող արվել որոշման կայացումից 10 տարի հետո: