Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

Միջազգային համագործակցություն

1. Կողմերը իրար հետ համագործակցում են վտանգավոր և այլ թափոնների էկոլոգիապես հիմնավորված օգտագործումը բարելավելու և դրանում հաջողության հասնելու նպատակով:

2. Այդ նպատակով Կողմերը.

ա/ խնդրանք ստացվելու դեպքում երկկողմանի կամ բազմակողմանի հիման վրա տրամադրում են առկա տեղեկատվությունը, վտանգավոր և այլ թափոնների էկոլոգիապես հիմնավորված օգտագործմանը օժանդակելու ցանկությամբ դրդված, այդ թվում` վտանգավոր և այլ թափոնների օգտագործման տեխնիկական նորմերն ու ընթացքը,

բ/ համագործակցում են մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր և այլ թափոնների օգտագործման հետևանքների մոնիտորինգի բնագավառում,

գ/ իրենց ազգային օրենքներին, կանոններին և քաղաքականությանը համաձայն` համագործակցում են էկոլոգիապես հիմնավորված սակավաթափոն տեխնոլոգիաների մշակման և կիրառման վտանգավոր և այլ թափոնների արտադրական հնարավոր վերացման նպատակով առկա տեխնոլոգիաների կատարելագործման և այդ թափոնների էկոլոգիապես հիմնավորված օգտագործման ավելի արդյունավետ և գործուն մեթոդների մշակման հարցերում, այդ թվում` այդպիսի նոր կամ կատարելագործված տեխնոլոգիաների ներդրման տնտեսական, սոցիալական և էկոլոգիական հետևանքների ուսումնասիրման առումով,

դ/ իրենց ազգային օրենքներին, կանոններին և քաղաքականությանը համաձայն` ակտիվորեն համագործակցում են վտանգավոր և այլ թափոնների էկոլոգիապես հիմնավորված օգտագործման հետ կապված տեխնոլոգիաների և գործընթացների փոխանցման հարցերում: Նրանք համագործակցում են նաև Կողմերի տեխնիկական ներուժի ընդլայնման հարցերում, հատկապես նրանց, որոնք կարող են այդ ոլորտում տեխնիկական օգնության կարիք ունենալ, և դիմեն այն տրամադրելու խնդրանքով,

ե/ համագործակցում են համապատասխան տեխնիկական ղեկավարող սկզբունքների և/կամ վարվելակարգի օրենսգրքի մշակման հարցերում:

3. Կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ համագործակցության նպատակով՝ զարգացող երկրների կողմից 4-րդ հոդվածի 2-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի կատարումը օժանդակելու համար:

4. Զարգացող երկրների պահանջները հաշվի առնելով` խրախուսվում է համագործակցությունը Կողմերի և իրավասու միջազգային կազմակերպությունների միջև` հասարակայնության կողմից խնդիրը inter alia գիտակցելուն օժանդակելու, վտանգավոր և այլ թափոնների էկոլոգիապես արդարացված օգտագործումը ընդլայնելու և նոր սակավաթափոն տեխնոլոգիաների ներդրման նպատակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։