Հոդված 19
Հոդված 19
Ստուգում
Յուրաքանչյուր Կողմ, որը հիմք ունի համարելու, որ մյուս Կողմը գործում կամ գործել է սույն Կոնվենցիայի վերաբերյալ իր պարտավորությունների խախտմամբ, կարող է այդ մասին տեղեկացնել քարտուղարությանը. այդ դեպքում նա անհապաղ անմիջականորեն կամ քարտուղարության միջոցով տեղեկացնում է այն Կողմին, որը խախտման կասկած է հարուցել: Քարտուղարությունը Կողմերին է ներկայացնում այդ դեպքում անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը: