Հոդված 22
Հոդված 22
Վավերացում, ընդունում, պաշտոնական հաստատում կամ հավանություն
1. Սույն Կոնվենցիան ենթակա է պետությունների և Միավորված ազգերի կազմակերպության Նամիբիայի Խորհրդով ներկայացված Նամիբիայի վավերացման, ընդունման կամ հավանության և պաշտոնական քաղաքական և/կամ տնտեսական ինտեգրացման կազմակերպությունների հաստատաման կամ հավանության: Վավերագրերը և ընդունման, պաշտոնական հաստատման կամ հավանության վերաբերյալ փաստաթղթերը ի պահ են հանձնվում ավանդապահին:
2. Վերոնշյալ 1-ին կետում նշված յուրաքանչյուր կազմակերպություն, որը դառնում է սույն Կոնվենցիայի Կողմ, ընդ որում, իր անդամ պետություններից որևէ մեկը այդպիսի Կողմ չի հանդիսանում, կրում է Կոնվենցիայից բխող բոլոր պարտավորությունները: Այն դեպքում, երբ այդ կազմակերպության մեկ կամ ավելի անդամ պետությունները Կոնվենցիայի Կողմ են հանդիսանում, այդ կազմակերպությունը և իր անդամ պետությունները ընդունում են որոշումներ իրենց պարտավորությունների կատարման նպատակով համապատասխան պարտականությունների վերաբերյալ:
3. Պաշտոնական հաստատման կամ հավանության մասին իրենց փաստաթղթում վերոնշյալ 1-ին կետում նշված կազմակերպությունները հայտարարում են իրենց իրավասության շրջանակների մասին՝ Կոնվենցիայով կարգավորվող հարցերում: Այդ կազմակերպությունները ավանդապահին տեղեկացնում են նաև իրենց իրավասության շրջանակների որևէ էական փոփոխության մասին, որն այդ մասին հայտնում է Կողմերին: