Հոդված 8
Հոդված 8
Կրկնակի ներմուծում իրականացնելու պարտականությունը
Երբ վտանգավոր կամ այլ թափոնների անդրսահմանային փոխադրումը, որի համար շահագրգիռ պետությունները համաձայնություն են տվել, սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն, չի կարող ավարտին հասցվել պայմանագրի համաձայն, արտահանող պետությունը ապահովում է, որ այդ թափոնները վերադարձվեն արտահանող կողմից 90 օրվա ընթացքում` այն պահից սկսած, երբ ներմուծող պետությունը տեղեկացրել է արտահանող պետությանը և քարտուղարությանը այն ժամանակահատվածում, որի մասին շահագրգիռ պետությունները պայմանավորվածության կգան, չեն գտնվել թափոնները էկոլոգիապես հիմնավորված կերպով հեռացնելու այլ հնարավորություններ:
Այդ նպատակով արտահանող պետությունը և տարանցիկ փոխադրման պետություն հանդիսացող յուրաքանչյուր Կողմ չեն առարկում, խոչընդոտ չեն ստեղծում կամ չեն խանգարում այդ թափոնները արտահանող պետություն վերադարձնելուն: