Անցնել բովանդակությանը

Հոդված 29

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29

Նույնական տեքստեր

Սույն Կոնվենցիայի անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն բնօրինակները հավասարազոր են:

Ի հավաստումն որի՝ ներքոստորագրյալները, հավուր պատշաճի լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարված է Բազել քաղաքում 1989 թվականի մարտի 22-ին:

Հավելված 1

Կարգավորման ենթակա նյութերի կատեգորիաներ

Թափոնների խմբեր

Y1 Բժշկական թափոններ, որոնք ստացվել են հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում և կլինիկաներում՝ հիվանդներին բժշկական խնամք ցույց տալու արդյունքում:

Y2 Դեղագործական արտադրանքի ստացման և վերամշակման թափոններ:

Y3 Ոչ պիտանի դեղագործական ապրանքներ, դեղամիջոցներ և պատրաստուկներ:

Y4 Բիոցիդների և ֆիտոդեղագործական պատրաստուկների արտադրության, ստացման և կիրառման թափոններ:

Y6 Օրգանական լուծիչների արտադրության, ստացման և կիրառման թափոններ:

Y7 Ցիանիդներ պարունակող նյութերի ջերմամշակման և ազնվացման թափոններ:

Y8 Նախապես ծրագրված կիրառման համար ավելորդ հանքային յուղեր:

Y9 Թափոններ՝ յուղեր/ջուր, ածխաջրածիններ/ջուր, խառնուրդների և էմուլսիաների տեսքով:

Y10 Պոլիքլորացված բիֆենիլներ /ՊՔԲ/ և/կամ պոլիքլորացված տելֆենիլներ /ՊՔՏ/ կամ պոլիբրոմացված բիֆենիլներ /ՊԲԲ/ կամ դրանց խառնուրդներ պարունակող ավելորդ նյութեր:

Y11 Թորման, զտման կամ որևէ պիրոլիտիկ մշակման ավելորդ խեժային թափոններ:

Y12 Թանաքի, ներկանյութերի, պիգմենտների, ներկերի, լաքերի, օլիֆի արտադրության, ստացման և կիրառման թափոններ:

Y13 Սինթետիկ խեժերի, լատեքսի, պլաստիֆիկատորների, սոսինձների /կապակցող նյութերի արտադրության, ստացման և կիրառման թափոններ:

Y14 Գիտահետազոտական աշխատանքների կամ ուսումնական գործընթացի ընթացքում ստացված ավելորդ քիմիական նյութեր, որոնց բնույթը դեռևս պարզված չէ, և/կամ որոնք նոր են, ինչպես նաև, որոնց ազդեցությունը մարդու և/կամ շրջակա միջավայրի վրա դեռ հայտնի չէ:

Y15 Պայթյունավտանգ թափոններ, որոնք այլ օրենսդրության ենթակա չեն:

Y16 Նոտոքիմիկատների կամ ֆոտոնյութերի մշակման համար օգտագործվող նյութերի արտադրության, ստացման և կիրառման թափոններ:

Y17 Մետաղական և պլաստիկ մակերեսների մշակման թափոններ:

Y18 Արդյունաբերական թափոնների հեռացման գործողության մնացորդներ:

Y19 Մետաղների կարբոնիլներ:

Y20 Բերիլիում, բերիլիումի միացություններ:

Y21 Սելենի միացություններ:

Y22 Պղնձի միացություններ:

Y23 Ցինկի միացություններ:

Y24 Զառիկ, զառիկի միացություններ:

Y25 Սելեն, սելենի միացություններ:

Y26 Կադմիում, կադմիումի միացություններ:

Y27 Ծարիր, ծարիրի միացություններ:

Y28 Տելլուր, տելլուրի միացություններ:

Y29 Սնդիկ, սնդիկի միացություններ:

Y30 Թալլիում, թալլիումի միացություններ:

Y31 Կապար, կապարի միացություններ:

Y32 Ֆտորի անօրգանական միացություններ` բացառությամբ ֆտորական կալիումի:

Y33 Անօրգանական ցիանիդներ:

Y34 Թթվային լուծույթներ կամ պինդ տեսքով թթուներ:

Y35 Ասբեստ /փոշի և մանրաթել/:

Y36 Ֆոսֆորի օրգանական միացություններ:

Y37 Կապար, կապարի միացություններ:

Y38 Օրգանական ցիանիդներ:

Y39 Ֆենոլներ, ֆենոլային միացություններ, այդ թվում` քլորֆենոլներ:

Y40 Եթերներ:

Y41 Հալոգենացված օրգանական լուծիչներ:

Y42 Օրգանական լուծիչներ` բացառությամբ հալոգենացված լուծիչների:

Y43 Պոլիքլորացված դիբենզաֆուրանի տիպի յուրաքանչյուր նյութ:

Y44 Պոլիքլորացված դիբենզապիդիօքսինի տիպի յուրաքանչյուր նյութ:

Y45 Օրգանահալոգեն միացություններ` բացի սույն հավելվածում նշված

նյութերից /օրինակ՝ Y39, Y41, Y42, Y43, Y44/:

Հավելված 2

Հատուկ ուսումնասիրություն պահանջող թափոնների կատեգորիաներ

Y46 Բնակատեղերից հավաքվող թափոններ:

Y47 Կենցաղային թափոնների այրումից ստացված մնացորդներ:

Հավելված 3

Վտանգավոր հատկությունների ցանկ

ՄԱԿ-ի.1 խմբերի կոդերը հատկությունները

1 H1 Պայթուցիկ նյութեր

Պայթուցիկ նյութերը կամ թափոնները պինդ կամ հեղուկ նյութեր կամ թափոններ են, որոնք ընդունակ են ինքնուրույն քիմիական ռեակցիայի` անջատելով ջերմություն և բարձր ճնշման գազեր այնպիսի արագությամբ, որը վտանգ է ներկայացնում շրջապատի առարկաների համար:

3 H3 Հրավտանգ հեղուկներ

«Հրավտանգ» տերմինը համանշանակ է «դյուրավառ» տերմինին: Դյուրավառ համարվում են այն հեղուկները, որոնք լուծույթներում կամ սուսպենզիաներում արտադրում են հրավտանգ գազեր ոչ բարձր 60,5.0C` փակ անոթում և ոչ բարձր 65,6.0C-ից` բաց անոթում:

4-1 H4-1 Հրավտանգ պինդ նյութեր

Պինդ նյութեր կամ թափոններ են, բացառությամբ որպես պայթուցիկ դասակարգվածների, որոնք տեղափոխման պայմաններում ընդունակ են հեշտ բռնկելու /շփման ժամանակ/:

4-2 H4-2 Նյութեր կամ թափոններ, որոնք

ընդունակ են ինքնաբռնկման

Նյութեր կամ թափոններ, որոնք ընդունակ են տեղափոխման նորմալ պայմաններում ինքնակամ ջերմանալու օդի հետ շփման ժամանակ, այնուհետև` բոցավառվելու:

4-3 H4-3 Նյութեր կամ թափոններ, որոնք ջրի հետ փոխազդելու

ժամանակ անջատում են հրավտանգ գազեր

Նյութեր կամ թափոններ, որոնք ջրի հետ շփվելիս ընդունակ են ինքնաբռնկման և անջատում են դյուրավառ գազեր վտանգավոր քանակությամբ:

5-1 H5-1 Օքսիդացնող նյութեր

Նյութեր, որոնք ինքնուրույն բռնկվող չեն, բայց սովորաբար, ի հաշիվ թթվածնի անջատման, կարող են առաջացնել կամ նպաս-տել այլ նյութերի ինքնաբռնկմանը՝ ստեղծելով նոր նյութեր:

5-2 H5-2 Օրգանական պերօքսիդներ

Երկվալենտ -Օ-Օ- խումբ պարունակող թափոններ, որոնք ջերմության ազդեցության տակ կայուն չեն և ենթարկվում են էկզոջերմային ինքնաարագացվող տարրալուծման:

6-1 H6-1 Տոքսիկ /թունավոր/ նյութեր

Նյութեր կամ թափոններ, որոնք, մարսողական, շնչառական օրգանների կամ մաշկի միջոցով անցնելով օրգանիզմ, ընդունակ են մահ առաջացնելու կամ խիստ բացասական ազդեցություն ունենալու:

6-2 H6-2 Վարակող նյութեր

Նյութեր կամ թափոններ, որոնք պարունակում են կենդանի միկրոօրգանիզմներ կամ դրանց թույները և, ինչպես դա հայտնի է, առաջացնում են կենդանիների և մարդկանց հիվանդություններ:

8 H9 Քայքայիչ նյութեր

Նյութեր կամ թափոններ, որոնք քիմիական փոխազդեցության ժամանակ անմիջական շփումից կամ էլ. արտահոսքի պայմաններում կարող են առաջացնել կենդանի հյուսվածքների լուրջ վնասվածքներ և նույնիսկ տրանսպորտային միջոցների և այլ բեռների կործանում:

9 H10 Թափոններ, որոնք, ջրի և օդի հետ փոխազդեցության մեջ մտնելով, անջատում են թունավոր գազեր:

9 H11 Նյութեր կամ թափոններ, որոնք ծանր և խրոնիկ հիվանդություններ են առաջացնում:

9 H12 Էկոթունավոր նյութեր

Նյութեր կամ թափոններ, որոնք, անցնելով շրջակա միջավայր, ընդունակ են անմիջապես կամ ժամանակի ընթացքում վտանգ ներկայացնել շրջակա միջավայրի և բիստիկ համակարգերի համար:

9 H13 Նյութեր, որոնք ընդունակ են իրենց հեռացումից հետո ինչ-որ կերպ առաջացնել այլ նյութեր /օրինակ՝ տարալվացման ճանապարհով/, ի դեպ, այդ բնորոշ է վերը նշված հատկություններից որևէ մեկին:

____________

.1 Համապատասխանում է վտանգավոր բեռների դասակարգմանը, որը բերված է վտանգավոր բեռների փոխադրման վերաբերյալ ՄԱԿ-ի հանձնարարականներում (ՄԱԿ, Նյու Յորք, 1988)

Թեստեր

Թափոնների առանձին տեսակների պոտենցիալ վտանգը դեռևս մինչև վերջ փաստարկված չէ, դեռ չկան թեստերի մեթոդիկաներ այդ վտանգի քանակական գնահատման համար: Անհրաժեշտ են հետագա հետազոտություններ մարդու և/կամ շրջակա միջավայրի համար այդ նյութերի պոտենցիալ վտանգը ցուցադրող մեթոդների մշակման համար: Ստանդարտ փորձարկումների մեթոդներ ստեղծվել էին մաքուր նյութերի համար: Բազմաթիվ անդամ պետություններում մշակվել է ազգային թեստերի մեթոդիկա, որը կիրառելի է 1-ին հավելվածում բերված նյութերի վերաբերյալ` որոշելու համար, թե արդյոք այդ նյութերը օժտված են սույն հավելվածում թվարկված որևէ հատկությունով:

Հավելված 4

Հեռացման գործողություններ

Ա. Գործողություններ, որոնք չեն բերի հնարավոր վերականգնման, կրկնակի շրջանառության, կրկնակի օգտագործման, ուղղակի կամ այլընտրանքային օգտագործման

Ա բաժնում ներառված են գործնականում հանդիպող հեռացման բոլոր այդպիսի գործողությունները:

Դ1. Թաղում հողի մեջ կամ արտանետում հողի վրա /օրինակ` աղբակույտում և այլն/:

Դ2. Հողի հատուկ մշակում /օրինակ` հողի մեջ հեղուկ կամ տղմային թափոնների կենսաքիմիական տարրալուծում/:

Դ3. Ներարկում մեծ խորության վրա /օրինակ` համապատասխան խտություն ունեցող թափոնների ներարկում հորերի, աղային գմբեթների կամ բնական ամբարների մեջ/:

Դ4. Արտանետում մակերևութային ջրավազաններ /օրինակ` հեղուկ կամ տղմային թափոնների արտանետում հորեր, լճակներ կամ պարզարաններ/:

Դ5. Արտանետում հատուկ սարքավորված աղբակույտեր /օրինակ` արտանետում միմյանցից և միջավայրից մեկուսացված և ծածկված առանձին խցերի մեջ/:

Դ6. Արտանետում ջրավազաններ` բացառությամբ ծովերի և օվկիանոսների:

Դ7. Արտանետում ծովեր և օվկիանոսներ, այդ թվում` թաղում ծովի հատակում:

Դ8. Սույն հավելվածի այլ բաժիններում չնշված կենսաբանական վերամշակում, որը բերում է վերջնական միացությունների կամ խառնուրդների առաջացման, որոնք ապա հեռացվում են Ա բաժնում թվարկված եղանակներից որևէ մեկով:

Դ9. Սույն հավելվածի այլ բաժիններում չնշված ֆիզիկաքիմիական վերամշակում /օրինակ` գոլորշիացում, չորացում, շիկացում, չեզոքացում, նստվածք տալը/, որը բերում է վերջնական միացումների կամ խառնուրդների առաջացման, որոնք ապա հեռացվում են Ա բաժնում թվարկված եղանակներից որևէ մեկով:

Դ10. Այրում ցամաքի վրա:

Դ11. Այրում ծովի մեջ:

Դ12. Թաղում /օրինակ` բեռնարկղերի թաղում հանքահորում/:

Դ13. Միատեսակ կամ ոչ միատեսակ խառնուրդի ստացում մինչև Ա բաժնում թվարկված որևէ գործողություն սկսելը:

Դ14. Վերափաթեթավորում մինչև Ա բաժնում թվարկված որևէ գործողություն սկսելը:

Դ15. Պահպանում պահեստում մինչև Ա բաժնում թվարկված որևէ գործողություն սկսելը:

Բ. Գործողություններ, որոնք կարող են բերել հնարավոր վերականգնման, կրկնակի շրջանառության, կրկնակի օգտագործման, ուղղակի կամ այլընտրանքային օգտագործման

Բ բաժնում ներառված են բոլոր այնպիսի գործողությունները, որոնք օրենսդրորեն սահմանված են որպես վտանգավոր թափոններ կամ համարվում են այդպիսիք, և որոնք հակառակ դեպքում ենթակա կլինեին Ա բաժում թվարկված գործողություններին:

Ռ1. Օգտագործում վառելիքի տեսքով /բացառությամբ ուղղակի այրման/ կամ որևէ այլ եղանակով` էներգիա ստանալու նպատակով:

Ռ2. Լուծիչների կրկնակի օգտագործում/վերականգնում:

Ռ3. Որպես լուծիչներ չօգտագործվող օրգանական նյութերի կրկնակի շրջանառություն/օգտագործում:

Ռ4. Մետաղների և դրանց միացությունների կրկնակի շրջանառություն/օգտագործում:

Ռ5. Այլ ոչ օրգանական նյութերի կրկնակի շրջանառություն/օգտագործում:

Ռ6. Թթուների և հիմքերի վերականգնում:

Ռ7. Աղտոտման դեմ պայքարում օգտագործվող բաղադրիչների վերստացում:

Ռ8. Կատալիզատորների բաղադրիչների վերստացում:

Ռ9. Նավթամթերքների կրկնակի թորում կամ նախկինում օգտագործված նավթամթերքների կրկնակի այլ օգտագործում:

Ռ10. Հողի հատուկ մշակում, որը բարենպաստորեն է անդրադառնում գյուղատնտեսության որակի բնապահպանական իրավիճակի վրա:

Ռ11. Ռ1-Ռ10 գործողությունների ընթացքում առաջացած ցանկացած թափոնի օգտագործում:

Ռ12. Թափոնների փոխանակում` դրանք Ռ1–Ռ11 գործողությունների միջոցով հեռացնելու նպատակով:

Ռ13. Նյութի կուտակում` այն Բ բաժնում թվարկված գործողություններից որևէ մեկի միջոցով հեռացնելու նպատակով:

Հավելված 5Ա

Ծանուցման մեջ նշվող տեղեկություններ

1. Թափոնների արտահանման պատճառները

2. Թափոններ արտահանողը 1/

3. Թափոններ արտադրողը /արտադրողները/ 1/

4. Թափոնների հեռացման համար պատասխանատու անձը 1/

5. Թափոնների նախատեսվող փոխադրողը /փոխադրողները/ կամ նրա /նրանց/ լիազոր ներկայացուցիչները, եթե հայտնի են 1/

6. Թափոնների արտահանման երկիրը

Իրավասու մարմինը 2/

7. Նախատեսվող տարանցիկ երկրներ

Իրավասու մարմինը 2/

8. Թափոնների ներմուծման երկիրը

Իրավասու մարմինը 2/

9. Ընդհանուր կամ միանգամյա ծանուցում

10. Առաքման /առաքումների/ նախատեսվող ամսաթիվը /ամսաթվերը/, ժամկետը, որի ընթացքում նախատեսվում է իրականացնել արտահանումը, և նախատեսվող երթուղին /ներառյալ մուտքի և ելքի կետերը/ 3/

11. Փոխադրման համար նախատեսվող տրանսպորտային միջոցները /ավտոմոբիլային, երկաթուղային, ծովային, օդային, ներքին ջրային ուղիներով/

12. Ապահովագրման վերաբերյալ տեղեկություններ 4/

13. Թափոնների և դրանց բաղադրիչների հատկանշում և ֆիզիկական նկարագրում` ներառյալ Y համարը և ՄԱԿ-ի կողմից սահմանված համարը 5/ և տեղեկություններ օգտագործման հետ կապված որևէ հատուկ պահանջի վերաբերյալ` ներառյալ վթարների ժամանակ ծագող արտակարգ իրավիճակները

14. Նախատեսվող փաթեթավորումը /օրինակ` կույտով, տակառով, լցանավով/

15. Մոտավոր քանակությունը քաշով /ծավալով 6/

16. Գործընթացը, որի արդյունքում ստացվել են թափոնները 7/

17. 1-ին հավելվածում թվարկված թափոնների վտանգավորության դասակարգումն ըստ Կոնվենցիայի 2-րդ հավելվածի. վտանգավոր հատկություններ, Հ համարը, ՄԱԿ-ի կողմից սահմանված դասը

18. Հեռացման եղանակը` 3-րդ հավելվածին համապատասխան

19. Արտադրողի և արտահանողի հայտարարությունն այն մասին, որ տրամադրված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը

20. Տեղեկություններ /ներառյալ ձեռնարկության տեխնիկական նկարագրությունը/, որոնք ուղղվում են արտահանողին կամ արտադրողին հեռացման համար պատասխանատու անձի կողմից, և որի հիման վրա վերջինս եկել է այն եզրակացության, որ նախատեսվող հեռացումը կարող է իրականացվել էկոլոգիապես անվտանգ եղանակով և ներմուծման երկրի նորմերին ու կանոններին համապատասխան

21. Տեղեկություններ արտահանողի և հեռացման համար պատասխանատու անձի միջև կնքված պայմանագրի մասին

Ծանոթություն

1/ Կազմակերպության լրիվ անվանումը և հասցեն, հեռախոսի, ֆաքսի կամ տելեքսի համարը, ինչպես նաև համապատասխան անձի անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսի, ֆաքսի կամ տելեքսի համարը

2/ Լրիվ անվանումը և հասցեն, հեռախոսի, տելեքսի կամ ֆաքսի համարը

3/ Մի քանի առաքումներ ընդգրկող ընդհանուր ծանուցման դեպքում տեղեկություններ են պահանջվում կամ յուրաքանչյուր առաքման նախատեսվող ամսաթվի մասին, կամ էլ առաքումների նախատեսվող հաճախականության մասին

4/ Տեղեկություններ պետք է տրամադրվեն համապատասխան ապահովագրական պահանջների վերաբերյալ և այն մասին, թե ինչպես են դրանք կատարվում արտահանողի, փոխադրողի կամ հեռացման համար պատասխանատու անձի կողմից

5/ Առավել վտանգավոր բաղադրիչների բնույթը և պարունակությունը թունավորության և այլ վտանգների տեսանկյունից, որոնք բխում են այդ թափոնների հետ շփվելուց և հեռացման նախատեսվող եղանակից

6/ Մի քանի առաքումներ ընդգրկող ընդհանուր ծանուցման դեպքում տեղեկություններ են պահանջվում ինչպես նախատեսվող մոտավոր ընդհանուր ծավալի, այնպես էլ յուրաքանչյուր առանձին առաքման մոտավոր ծավալի մասին

7/ Այնքանով, որքանով դա անհրաժեշտ է վտանգի գնահատման և հեռացման նախատեսվող գործողությունների նպատակահարմարության որոշման համար

Հավելված 5Բ

Փոխադրման փաստաթղթում նշվող տեղեկություններ

1. Թափոններ արտահանողը 1/

2. Թափոններ արտադրողը /արտադրողները/ և արտադրության վայրը 1/

3. Թափոնների հեռացման համար պատասխանատու անձը և հեռացման փաստացի վայրը 1/

4. Թափոններ փոխադրողը /փոխադրողները/ 1/ կամ նրա /նրանց/ լիազոր ներկայացուցիչները

5. Ընդհանուր կամ միանգամյա ծանուցման առարկան

6. Անդրսահմանային փոխադրումն սկսելու ամսաթիվը և ստացականի վրա թափոնների համար պատասխանատու յուրաքանչյուր անձի ստորագրությունը և ամսաթիվը

7. Փոխադրման տրանսպորտային միջոցը /ավտոմոբիլային, երկաթուղային, ներքին ջրային ուղիներով, ծովային, օդային/, այդ թվում` արտահանման, տարանցիկ և ներմուծման երկրներում, ինչպես նաև մուտքի և ելքի կետերում` վերջիններիս նշանակված լինելու դեպքում

8. Թափոնների ընդհանուր նկարագրություն /անհրաժեշտության դեպքում` ֆիզիկական վիճակը, ՄԱԿ-ում ընդունված ստույգ բեռնային անվանումը և կարգը, ՄԱԿ-ի համարը, Y և H համարները/

9. Տեղեկություններ օգտագործման հետ կապված որևէ հատուկ պահանջի վերաբերյալ, ներառյալ` վթարների ժամանակ ծագող արտակարգ իրավիճակները

10. Փաթեթավորման տեսակը և տեղերի քանակը

11. Մոտավոր քանակությունը քաշով/ծավալով

12. Արտադրողի և արտահանողի հայտարարությունն այն մասին, որ տրամադրված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը

13. Արտադրողի և արտահանողի հայտարարությունը, որում նշվում է Կողմեր հանդիսացող շահագրգիռ բոլոր պետությունների իրավասու մարմինների կողմից առարկություններ չլինելու մասին

14. Հեռացման համար պատասխանատու անձի հավաստիացումը հեռացման համար նշանակված օբյեկտում թափոնների ստացման մասին, հեռացման եղանակի և հեռացման մոտավոր ամսաթվի նշում

Ծանոթություն

Փոխադրման փաստաթղթում նշման ենթակա տեղեկությունները տեղափոխման կանոնների համաձայն պահանջվող տեղեկությունների հետ միասին հնարավորության դեպքում պետք է ներառվեն մեկ փաստաթղթում: Եթե դա անհնար է, այդ տեղեկությունները պետք է ավելի շուտ լրացնեն, քան կրկնօրինակեն փոխադրման կանոնների համաձայն պահանջվող տեղեկությունները: Փոխադրման փաստաթղթում պետք է նշված լինի, թե ով է տրամադրում տեղեկությունները և լրացնում ձևաթղթերը:

1/ Կազմակերպության լրիվ անվանումը և հասցեն, հեռախոսի, ֆաքսի կամ տելեքսի համարը, ինչպես նաև համապատասխան անձի անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսի կամ ֆաքսի համարը, ում հարկավոր է դիմել վթարի դեպքում:

Հավելված 6

Իրավարարություն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։