Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

Երկկողմ, բազմակողմ և տարածաշրջանային համաձայնագրեր

1. Անկախ 5-րդ հոդվածի 4-րդ կետից` Կողմերը կարող են կնքել երկկողմ, բազմակողմ կամ տարածաշրջանային համաձայնագրեր կամ պայմանագրեր Կողմերի կամ Կողմ չհանդիսացող պետությունների միջև վտանգավոր կամ այլ թափոնների անդրսահմանային փոխադրման վերաբերյալ` պայմանով, որ այդպիսի համաձայնագրերը կամ պայմանագրերը չեն հակասի սույն Կոնվենցիայով նախատեսվող` վտանգավոր և այլ թափոնների էկոլոգիապես հիմնավորված օգտագործման պահանջին: Այդ համաձայնագրերի կամ պայմանագրերի դրույթները չպետք է նվազ պահանջկոտ լինեն էկոլոգիապես հիմնավորված օգտագործման վերաբերյալ, քան նրանք են, որոնք նախատեսված են սույն Կոնվենցիայով, մասնավորապես, հաշվի առնելով զարգացող երկրների շահերը:

2. Կողմերը քարտուղարությանը տեղեկացնում են 1-ին կետում նշված յուրաքանչյուր երկկողմ, բազմակողմ կամ տարածաշրջանային համաձայնագրի կամ պայմանագրի մասին, ինչպես նաև նրանց մասին, որոնք իրենք կնքել են նախքան իրենց համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը, միմիայն այդպիսի համաձայնագրերի կողմերի միջև իրականացվող վտանգավոր և այլ թափոնների անդրսահմանային փոխադրման նկատմամբ հսկողություն սահմանելու նպատակով: Սույն Կոնվենցիայի դրույթները չեն վերաբերում անդրսահմանային փոխադրմանը, որը իրականացվում է այդպիսի համաձայնագրերի համաձայն, պայմանով, որ այդ համաձայնագրերը չեն հակասում սույն Կոնվենցիայով նախատեսված` վտանգավոր կամ այլ թափոնների էկոլոգիապես հիմնավորված օգտագործման պահանջներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։