Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

Անօրինական շրջանառություն

1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար վտանգավոր կամ այլ թափոնների յուրաքանչյուր անդրսահմանային փոխադրում, որը կատարվում է.

ա/ առանց բոլոր շահագրգիռ պետությունների տեղեկացման` սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն, կամ

բ/ առանց շահագրգիռ պետությունների համաձայնության` սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն, կամ

գ/ շահագրգիռ պետություններից կեղծարարությամբ, մոլորության մեջ գցելու կամ խաբեության միջոցով ստացած համաձայնությամբ,

դ/ որը էապես չի համապատասխանում փաստաթղթերին,

ե/ որը հանգեցնում է վտանգավոր կամ այլ թափոնների կանխավ հեռացման, օրինակ՝ սույն Կոնվենցիայի և միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքի խախտումով, համարվում է անօրինական շրջանառություն:

2. Արտահանողի կամ արտադրողի վարքագծից ելնելով` անօրինական շրջանառության կատեգորիային դասվող վտանգավոր կամ այլ թափոնների անդրսահմանային փոխադրման դեպքում արտահանող պետությունը ապահովում է, որ այդ թափոնները.

ա/ վերադարձվեն արտահանողի կամ արտադրողի կամ, անհրաժեշտության դեպքում, արտահանող պետության կողմից իր տարածք կամ, եթե դա գործնականում նպատակահարմար չէ,

բ/ հեռացվեն այլ կերպ՝ սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, արտահանող պետությանը անօրինական շրջանառության մասին տեղեկացնելուց հետո` 30 օրվա ընթացքում, կամ այնպիսի ժամանակահատվածում, որի մասին կարող են պայմանավորվել շահագրգիռ պետությունները: Այդ նպատակով շահագրգիռ Կողմերը չեն առարկում, չեն խանգարում կամ խոչընդոտ չեն ստեղծում այդ թափոնների վերադարձմանը արտահանող պետություն:

3. Վտանգավոր կամ այլ թափոնների անդրսահմանային փոխադրման դեպքում, որը անօրինական շրջանառության շարքին է դասվում ներմուծողի կամ հեռացման համար պատասխանատու անձի գործելակերպի հիման վրա, ներմուծող պետությունը ապահովում է, որ այդ թափոնները հեռացվեն էկոլոգիապես հիմնավորված կերպով ներմուծողի կամ հեռացման համար պատասխանատու անձի կամ էլ, անհրաժեշտության դեպքում, հենց ներմուծող պետության կողմից՝ անօրինական շրջանառության մասին ներմուծող պետությանը տեղեկացնելուց հետո` 30 օրվա ընթացքում, կամ այնպիսի ժամանակահատվածում, որի մասին համաձայնության կգան շահագրգիռ պետությունները: Այդ նպատակով շահագրգիռ Կողմերը, ըստ անհրաժեշտության, համագործակցում են թափոնների` էկոլոգիապես հիմնավորված հեռացման հարցում:

4. Այն դեպքում, երբ անօրինական շրջանառության համար պատասխանատվությունը չի կարող դրվել արտահանողի կամ արտադրողի կամ էլ ներմուծողի կամ հեռացման համար պատասխանատու անձի վրա, շահագրգիռ Կողմերը կամ, ըստ անհրաժեշտության, այլ Կողմերը համագործակցության հիման վրա ապահովում են այդ թափոնների շուտափույթ հեռացումը էկոլոգիապես հիմնավորված կերպով, համապատասխանաբար, արտահանող պետությունում, ներմուծող պետությունում կամ այլ վայրում:

5. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է համապատասխան ազգային/ներքին օրենսդրություն՝ անօրինական շրջանառությունը կանխելու և դրա համար պատժելու նպատակով: Կողմերը համագործակցում են իրար հետ սույն հոդվածի նպատակներին հասնելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։