Հոդված 24
Հոդված 24
Ձայնի իրավունք
1. Սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր Կողմ, բացառությամբ ստորև նշվող 2-րդ կետի, ունի մեկ ձայն:
2. Քաղաքական և/կամ տնտեսական ինտեգրացման կազմակերպությունները իրենց իրավասության մեջ մտնող հարցերում 22-րդ հոդվածի 3-րդ կետի և 23-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն իրականացնում են իրենց ձայնի իրավունքը` ունենալով ձայների քանակ, որը հավասար է Կոնվենցիայի կամ համապատասխան արձանագրությունների Կողմ հանդիսացող անդամ պետությունների քանակին: