Հոդված 23
Հոդված 23
Միացում
1. Սույն Կոնվենցիան բաց է պետությունների, Նամիբիայի, որը ներկայացված է Նամիբիայի հարցով Միավորված ազգերի կազմակերպության խորհրդի կողմից, և քաղաքական և/կամ տնտեսական ինտեգրացման կազմակերպությունների միանալու համար` Կոնվենցիայի ստորագրման ժամկետի դադարեցման հաջորդ օրվանից: Միանալու մասին փաստաթղթերը ի պահ են հանձնվում ավանդապահին:
2. Միանալու մասին իրենց փաստաթղթերում վերոնշյալ 1-ին կետում նշված կազմակերպությունները հայտարարում են իրենց իրավասության շրջանակների մասին` Կոնվենցիայով կարգավորվող հարցերում: Այդ կազմակերպությունները ավանդապահին նաև տեղեկացնում են իրենց իրավասությունների շրջանակների յուրաքանչյուր էական փոփոխության մասին:
3. 22-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները կիրառվում են քաղաքական և/կամ տնտեսական ինտեգրացման կազմակերպությունների նկատմամբ, որոնք միանում են սույն Կոնվենցիային: