Հոդված 1
Հոդված 1
Կոնվենցիայի գործողության ոլորտը
1. Սույն Կոնվենցիայի նպատակներից ելնելով` «վտանգավոր թափոններ» են համարվում անդրսահմանային փոխադրման օբյեկտ հանդիսացող հետևյալ թափոնները.
ա/ թափոններ, որոնք ընդգրկված են 1-ին հավելվածի նշված կատեգորիաներից յուրաքանչյուրում, եթե դրանք չունեն 3-րդ հավելվածում թվարկված որևէ հատկություն,
բ/ թափոններ, որոնք ընդգրկված չեն «ա» կետում, բայց որոշված են կամ վտանգավոր են համարվում Կողմ հանդիսացող` ներմուծող, արտահանող կամ տարանցիկ փոխադրող պետության ներքին օրենսդրության համաձայն:
2. Թափոնները, որոնք ընդգրկված են 2-րդ հավելվածում նշված յուրաքանչյուր կատեգորիայում և ենթակա են անդրսահմանային փոխադրման, սույն Կոնվենցիայի նպատակներից ելնելով, համարվում են «այլ թափոններ»:
3. Թափոնները, որոնք իրենց ռադիոակտիվության պատճառով ենթարկվում են այլ միջազգային հսկողության համակարգերի, այդ թվում` միջազգային համաձայնագրերի, որոնք հատուկ կիրառվում են ռադիոակտիվ նյութերի վերաբերյալ, բացառվում են սույն կոնվենցիայի գործողության ոլորտից:
4. Թափոնները, որոնք գոյանում են ծովային նավերի նորմալ գործունեության արդյունքում, որոնց արտադրումը ընդգրկվում է այլ միջազգային իրավական փաստաթղթերով, բացառվում են սույն Կոնվենցիայի գործողության շրջանակներից: