Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

Տեղեկատվության փոխանցում

1. Վտանգավոր կամ այլ թափոնների անդրսահմանային փոխադրման կամ դրանց հեռացման ժամանակ տեղի ունեցած վթարի դեպքում, որը կարող է վտանգ ներկայացնել մարդու առողջության ու շրջակա միջավայրի համար այլ պետություններում, Կողմերը այդ մասին տեղեկանալուն պես ապահովում են, որ այդ պետությունները անհապաղ տեղեկացվեն:

2. Կողմերը քարտուղարության միջոցով իրար տեղեկացնում են.

ա/ համաձայն 5-րդ հոդվածի` իրավասու մարմինների և/կամ հատկացված կենտրոնների նշանակմանը վերաբերող փոփոխությունների մասին,

բ/ համաձայն 3-րդ հոդվածի` հնարավորինս սեղմ ժամկետներում վտանգավոր թափոնների ազգային սահմանումներին վերաբերող փոփոխությունների մասին,

գ/ իրենց ազգային իրավազորության տակ գտնվող տարածքում հեռացնելու նպատակով վտանգավոր կամ այլ թափոնների ներմուծման վերաբերյալ լիակատար կամ մասնակի անհամաձայնության որոշում ընդունելու մասին,

դ/ վտանգավոր և այլ թափոնների արտահանումը սահմանափակելու և/կամ արգելելու նպատակով իրենց ընդունած որոշումների մասին,

ե/ այլ տեղեկատվություն, որն անհրաժեշտ է սույն հոդվածի 4-րդ կետի համաձայն:

3. Կողմերը, իրենց ազգային օրենքների ու կանոնների համաձայն, քարտուղարության միջոցով 15-րդ հոդվածի հիման վրա հրավիրվող Կողմերի Կոնֆերանսին մինչև յուրաքանչյուր օրացուցային տարվա վերջը փոխանցում են նախորդ տարվա վերաբերյալ զեկույց, որը, մասնավորապես, պարունակում է.

ա/ տեղեկատվություն իրենց կողմից 5-րդ հոդվածի համաձայն նշանակված իրավասու մարմինների և հատկացված կենտրոնների մասին,

բ/ տեղեկատվություն վտանգավոր և այլ թափոնների յուրաքանչյուր անդրսահմանային փոխադրման մասին, որին իրենք մասնակցել են, այդ թվում`

● ծանուցման մեջ նշված` արտահանված վտանգավոր և այլ թափոնների ծավալի, դրանց տեսակի, հատկությունների, նշանակման վայրի, տարանցիկ փոխադրման երկրի և հեռացման ձևի մասին,

● ներմուծված վտանգավոր և այլ թափոնների ծավալի, տեսակի, հատկությունների, ծագման և հեռացման մեթոդների մասին,

● հեռացման գործողությունների մասին, որոնք իրականացվել են ոչ այնպես, ինչպես ենթադրվում էր,

● անդրսահմանային փոխադրման ենթակա վտանգավոր և այլ թափոնների ծավալները կրճատելու ջանքերի մասին:

գ/ տեղեկատվություն սույն Կոնվենցիայի իրականացման համար իրենց ձեռնարկած միջոցների մասին,

դ/ տեղեկատվություն մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա վտանգավոր և այլ թափոնների արտադրության, փոխադրման և հեռացման ներգործության վերաբերյալ իրենց հավաքած հավաստի վիճակագրական տվյալների մասին,

ե/ տեղեկատվություն, որը վերաբերում է սույն Կոնվենցիայի 12-րդ հոդվածի համաձայն կնքված երկկողմ, բազմակողմ ու տարածաշրջանային համաձայնագրերին և պայմանագրերին,

զ/ տեղեկատվություն վտանգավոր և այլ թափոնների անդրսահմանային փոխադրման և հեռացման ընթացքում տեղի ունեցած վթարների և դրանց հետևանքների վերացման համար ձեռնարկած միջոցների մասին,

է/ տեղեկատվություն հեռացման հնարավոր միջոցների մասին, որոնք օգտագործվում են իրենց ազգային իրավազորության տակ գտնվող տարածքում,

ը/ տեղեկատվություն վտանգավոր և այլ թափոնների արտադրության կրճատմանը և/կամ դադարեցմանը ուղղված տեխնոլոգիաների մշակման համար ընձեռված միջոցների մասին,

թ/ այլ հարցեր, որոնք Կողմերի Կոնֆերանսը տեղին կհամարի:

4. Կողմերը, իրենց ազգային օրենքների և կանոնների համաձայն, ապահովում են, որ վտանգավոր և այլ թափոնների յուրաքանչյուր տվյալ անդրսահմանային փոխադրման ծանուցման և դրա պատասխանի օրինակները ուղարկվեն քարտուղարություն, եթե այդպիսի խնդրանք է ներկայացնում Կողմը, որի շրջակա միջավայրը կարող է տուժել այդպիսի անդրսահմանային փոխադրման արդյունքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։