Հոդված 14
Հոդված 14
Ֆինանսական կողմերը
1. Կողմերը համաձայնում են, որ, տարբեր տարածաշրջանների և սուբռեգիոնների պահանջներին համապատասխան, ստեղծվում են կադրերի պատրաստման և տեխնոլոգիաների փոխանցման կենտրոններ վտանգավոր և այլ թափոնների ռացիոնալ օգտագործման և դրանց արտադրությունը նվազագույնի հասցնելու առումով: Կողմերը որոշում կընդունեն կամավոր հիմունքներով ֆինանսավորման համապատասխան մեխանիզմներ ստեղծելու մասին:
2. Կողմերը որոշում կընդունեն ժամանակավոր հիմունքներով արտակարգ իրավիճակներում օգնություն ցույց տալու համար շրջանառու ֆոնդի ստեղծման մասին` վտանգավոր և այլ թափոնների անդրսահմանային փոխադրումների արդյունքում առաջացած վթարների վնասը նվազագույնի հասցնելու նպատակով: