Հոդված 17
Հոդված 17
Կոնվենցիայի ուղղումներ
1. Յուրաքանչյուր Կողմ կարող է առաջարկել սույն Կոնվենցիայում ուղղումներ և որևէ արձանագրության յուրաքանչյուր Կողմ կարող է ուղղումներ առաջարկել այդ արձանագրությունում: Այդ ուղղումներում հավուր պատշաճի հաշվի են առնվում inter alia համապատասխան գիտատեխնիկական նկատառումները:
2. Սույն Կոնվենցիայի ուղղումները ընդունվում են Կողմերի Կոնֆերանսի խորհրդակցության ժամանակ: Յուրաքանչյուր արձանագրության ուղղումներ ընդունվում են համապատասխան արձանագրության Կողմերի խորհրդակցության ժամանակ: Սույն Կոնվենցիայում և յուրաքանչյուր արձանագրությունում յուրաքանչյուր առաջարկած ուղղումի տեքստ, եթե այդ արձանագրությամբ այլ բան նախատեսված չէ, հաղորդվում է Կողմերին քարտուղարության կողմից ոչ ուշ, քան նշված ընթացակարգը կիրառվում է յուրաքանչյուր արձանագրությանը ներկայացված ուղղումների նկատմամբ, բացառությամբ, երբ դրանց ընդունման համար բավական է խորհրդակցությանը ներկա և քվեարկությանը մասնակցող արձանագրության Կողմերի ձայների երկու երրորդը:
3. Կողմերը ամեն ջանք կգործադրեն սույն Կոնվենցիայում ցանկացած ուղղման համաձայնեցման համար` միաձայնության սկզբունքով: Եթե միաձայնությանն ուղղված բոլոր ջանքերը ձախողվել են և համաձայնություն չի կայացվել, ուղղումը որպես վերջին միջոց կընդունվի խորհրդակցությանը ներկա և քվեարկող Կողմերի երեք քառորդ մեծամասնության կողմից և ավանդապահի կողմից կփոխանցվի բոլոր Կողմերին` վավերացման հավանության, պաշտոնական հաստատման կամ ընդունման համար:
4. Վերոհիշյալ 3-րդ կետում նշված ընթացակարգը կկիրառվի ցանկացած արձանագրությունում կատարվող ուղղումների նկատմամբ, բացառությամբ, եթե խորհրդակցության ներկա և քվեարկող այդ արձանագրության Կողմերի երկու երրորդը բավարար կլինի դրանց ընդունման համար:
5. Ուղղումների ընդունման մասին վավերագրերը, հավանության, պաշտոնական հաստատաման կամ ընդունման փաստաթղթերը ի պահ են հանձնվում ավանդապահին: Վերոնշյալ 3-րդ և 4-րդ կետերի համաձայն ընդունվող ուղղումները ուժի մեջ են մտնում այն Կողմերի համար, որոնք համաձայն են դրանց, ավանդապահի կողմից վավերագիրը կամ դրանց հավանության, պաշտոնական հաստատման կամ ընդունման մասին փաստաթուղթը ստանալուց հետո, դրանք ընդունած Կողմերի առնվազն երեք քառորդի կողմից ընդունված կամ Կողմերի առնվազն երկու երրորդի կողմից տվյալ արձանագրության վերաբերյալ ուղղումներ ընդունած, եթե միայն այդ արձանագրությամբ այլ կերպ նախատեսված չէ: Յուրաքանչյուր այլ Կողմի համար ուղղումները ուժի մեջ են մտնում տվյալ Կողմի կողմից վավերագիրը կամ հավանության, պաշտոնական հաստատման կամ ընդունման կամ այդ ուղղումները ընդունելու մասին փաստաթուղթը ի պահ հանձնվելու իննսուներորդ օրը:
6. Սույն հոդվածի նպատակների համար «ներկա և քվեարկությանը մասնակցող Կողմեր» արտահայտությունը նկատի ունի այն Կողմերին, որոնք մասնակցում և քվեարկում են «կողմ» կամ «դեմ»: