Հոդված 20
Հոդված 20
Վեճերի կարգավորում
1. Սույն Կոնվենցիայի կամ նրա յուրաքանչյուր արձանագրության մեկնաբանության, կիրառման կամ կատարման վերաբերյալ Կողմերի միջև վեճ առաջանալու դեպքում նրանք ձգտում են վեճը կարգավորել բանակցությունների կամ որևէ այլ խաղաղ ճանապարհով` իրենց ընտրությամբ:
2. Եթե շահագրգիռ Կողմերը չեն կարողանում վեճը կարգավորել նախորդ կետում նշված ձևով, վեճը, փոխադարձ պայմանավորվածությամբ, փոխադրվում է Միջազգային դատարան կամ միջնորդ դատարան՝ 6-րդ հավելվածում որոշված միջնորդ դատարանի մասին պայմանների համաձայն: Եթե անհնարին է հասնել փոխադարձ համաձայնության վեճը Միջազգային դատարան կամ միջնորդ դատարան փոխադրելու վերաբերյալ, ապա Կողմերը պարտավոր են շարունակել փնտրել ուղիներ դրա կարգավորման համար՝ 1-ին կետում նշված ճանապարհով:
3. Սույն Կոնվենցիայի վավերացման, ընդունման, հավանության, պաշտոնական հաստատման կամ դրան միանալու պահին կամ դրանից հետո ցանկացած պահի յուրաքանչյուր պետություն կամ քաղաքական և/կամ տնտեսական ինտեգրացման կազմակերպություն կարող են հայտարարել, որ իրենք պարտադիր են համարում ipsօ factօ և առանց հատուկ համաձայնության իր վրա նույն պարտավորությունները վերցնող յուրաքանչյուր Կողմի նկատմամբ.
ա/ վեճը փոխադրել Միջազգային դատարան, և/կամ
բ/ վեճը փոխադրել միջնորդ դատարան` 6-րդ հավելվածով սահմանված ընթացակարգի համաձայն:
Այդպիսի հայտարարության մասին տեղեկացումը գրավոր ուղարկվում է քարտուղարություն, որն այն հասցնում է Կողմերի գիտությանը: