Անցնել բովանդակությանը

Հոդված 25

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25

Ուժի մեջ մտնելը

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում քսաներորդ վավերագիրը կամ ընդունման, պաշտոնական հաստատման, հավանության կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու իննսուներորդ օրը:

2. Յուրաքանչյուր պետության կամ քաղաքական և/կամ տնտեսական ինտեգրացման կազմակերպության համար, որը վավերացնում, ընդունում, հավանություն է տալիս կամ պաշտոնապես հաստատում է սույն Կոնվենցիան կամ միանում է նրան քսաներորդ վավերագիրը կամ ընդունման, հավանության, պաշտոնական հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու ժամկետից հետո, Կոնվենցիան ուժի մեջ է մտնում իննսուներորդ օրը այդ պետության կամ քաղաքական և/կամ տնտեսական ինտեգրացման կազմակերպության կողմից վավերագիրը կամ ընդունման, հավանության, պաշտոնական հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնվելուց հետո:

3. Վերոնշյալ 1-ին և 2-րդ կետերի նպատակների համար յուրաքանչյուր քաղաքական և/կամ տնտեսական ինտեգրացման կազմակերպության կողմից ի պահ հանձվնած ցանկացած փաստաթուղթ չի դիտարկվում որպես լրացուցիչ՝ այդ կազմակերպության անդամ պետությունների կողմից ի պահ հանձնված փաստաթղթերից հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։