Հոդված 3
Հոդված 3
Վտանգավոր թափոնների ազգային սահմանումները
1. Յուրաքանչյուր Կողմ սույն Կոնվենցիային Կողմ դառնալուց հետո` վեց ամսվա ընթացքում, տեղեկացնում է Կոնվենցիայի քարտուղարությանը այն թափոնների մասին, որոնք այլ են, քան 1-ին և 2-րդ հավելվածներում նշվածներն են, և որոնք դիտարկվում կամ որոշվում են որպես վտանգավոր իր ազգային օրենսդրության կամ այդ թափոնների վրա տարածվող անդրսահմանային փոխադրումների վերաբերյալ ցանկացած պահանջին համապատասխան:
2. Յուրաքանչյուր Կողմ հետագայում քարտուղարությանը տեղեկացնում է ի կատարումն 1-ին կետի ներկայացրած տեղեկատվության բոլոր նկատելի փոփոխությունների մասին:
3. Քարտուղարությունն անմիջապես բոլոր Կողմերին ուղարկում է 1-ին և 2-րդ կետերին համապատասխան ստացած տեղեկատվությունը:
4. Կողմերը պատասխանատու են քարտուղարությունից 3-րդ կետի համաձայն ստացած տեղեկատվությունը իրենց արտահանողներին հասցնելու համար: