Անցնել բովանդակությանը

Հոդված 13. Մշակութային ժառանգություն և գիտելիքներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Մշակութային ժառանգություն և գիտելիքներ

Կողմերը պարտավորվում են.

ա) դյուրացնել մշակութային ժառանգության ոլորտի ընդգրկումը կրթական բոլոր մակարդակներում, ոչ անհրաժեշտաբար իբրև առանձին առարկա գոյության իրավունքով, այլ որպես արգասաբեր աղբյուր այլ առարկաների ուսումնասիրության համար,

բ) սերտացնել կապը մշակութային ժառանգության ուսուցման և մասնագիտական դասընթացների միջև,

գ) խրախուսել մշակութային ժառանգության, ժառանգությունը կրող համայնքների, շրջակա միջավայրի միջառարկայական հետազոտությունները և դրանց ներքին փոխհարաբերությունները,

դ) խրախուսել շարունակական մասնագիտական ուսումը և գիտելիքների ու հմտությունների փոխանակումը կրթական համակարգի ներսում և դրանից դուրս:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։