Հոդված 20. Տարածքային կիրառումը
Հոդված 20. Տարածքային կիրառումը
ա) Ցանկացած պետություն ստորագրման պահին կամ վավերացման, ընդունման, հաստատման և միանալու մասին իր փաստաթուղթն ի պահ հանձնելիս կարող է նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ կկիրառվի սույն Կոնվենցիան:
բ) Ավելի ուշ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարության միջոցով ցանկացած պետություն կարող է սույն Կոնվենցիայի կիրառումը տարածել հայտարարության մեջ նշված ցանկացած այլ տարածքի նկատմամբ: Նման տարածքների նկատմամբ Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ հայտարարությունը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից հետո երեք ամիս ժամանակահատվածը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:
գ) Նախորդ երկու պարբերություններին համապատասխան արված ցանկացած հայտարարություն` դրանում նշված ցանկացած տարածքի առնչությամբ, կարելի է հետ վերցվել` այդ մասին ծանուցելով Գլխավոր քարտուղարին: Հետ վերցվելն ուժի մեջ է մտնում այդ ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից հետո վեց ամիս ժամանակահատվածը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը: