Հոդված 17. Հետևողական գործունեությանն ուղղված համագործակցություն
Հոդված 17. Հետևողական գործունեությանն ուղղված համագործակցություն
Կողմերը պարտավորվում են համագործակցել միմյանց հետ նաև Եվրոպայի խորհրդի միջոցով` հետևելով Կոնվենցիայի նպատակներին ու սկզբունքներին և հատկապես խթանելով Եվրոպայի համընդհանուր ժառանգության ճանաչումը`
ա) ներդնելով մոնիտորինգի գործընթացի արդյունքում հայտնաբերված առաջնայնություններին ուղղված համագործակցային ռազմավարություններ,
բ) խթանելով բազմակողմ և անդրսահմանային միջոցառումները և մշակելով ցանցեր տարածաշրջանային համագործակցության համար` այդ ռազմավարություններն իրականացնելու նպատակով,
գ) փոխանակելով, զարգացնելով, համակարգելով դրական փորձը և ապահովելով դրա տարածումը,
դ) տեղեկացնելով հանրությանը սույն Կոնվենցիայի նպատակների և իրականացման մասին:
Յուրաքանչյուր Կողմ փոխադարձ համաձայնության հիման վրա կարող է կնքել ֆինանսական գործարքներ` միջազգային գործունեությունը դյուրացնելու նպատակով:
Բաժին V. Եզրափակիչ դրույթներ