Հոդված 3. Եվրոպայի համընդհանուր ժառանգությունը
Հոդված 3. Եվրոպայի համընդհանուր ժառանգությունը
Կողմերը համաձայնում են խթանել Եվրոպայի համընդհանուր ժառանգության ընկալումը, որն ընդգրկում է.
ա) Եվրոպայում մշակութային ժառանգության բոլոր ձևերը, որոնք միասին կազմում են հիշողությունների, հասկացությունների, ինքնության, համախմբվածության և ստեղծագործության համատեղ աղբյուր, և
բ) առաջընթացի և նախկին հակամարտությունների արդյունքում ձեռք բերված փորձից բխող գաղափարները, սկզբունքներն ու արժեքները, որոնք խթանում են մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի, ժողովրդավարության և օրենքի գերակայության վրա հիմնված` խաղաղ և կայուն հասարակության զարգացումը: