Հոդված 18. Ստորագրելը և ուժի մեջ մտնելը
Հոդված 18. Ստորագրելը և ուժի մեջ մտնելը
ա) Սույն Կոնվենցիան ստորագրման համար բաց է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների համար:
բ) Այն ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման: Վավերացման, ընդունման կամ հաստատման փաստաթղթերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին:
գ) Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այն օրվան հաջորդող երեք ամիս ժամանակահատվածը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը, երբ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները հայտնում են Կոնվենցիայով պարտավորություններ ստանձնելու իրենց համաձայնությունը` նախորդ պարբերության դրույթներին համապատասխան:
դ) Ցանկացած ստորագրող պետության համար, որը պարտավորություններ ստանձնելու իր համաձայնությունը կարտահայտի հետագայում, սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման կամ հաստատման փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո երեք ամիս ժամանակահատվածը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը: