Հոդված 19. Միանալը
Հոդված 19. Միանալը
ա) Սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն կարող է Եվրոպայի խորհրդի և Եվրոպական համայնքի անդամ չհանդիսացող ցանկացած պետության հրավիրել միանալու Կոնվենցիային մեծամասնությամբ ընդունված որոշման հիման վրա, Եվրոպայի խորհրդի կանոնադրության 20-րդ հոդվածի դ ենթակետով սահմանված կարգով և Նախարարների կոմիտեի նիստերին մասնակցելու իրավունք ունեցող Պայմանավորվող պետությունների ներկայացուցիչների միաձայն քվեարկությամբ:
բ) Միացող ցանկացած պետության կամ Եվրոպական համայնքի համար, եթե վերջինս միանում է, սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու օրվանից հետո երեք ամիս ժամանակահատվածը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը: