Հոդված 22. Փոփոխություններ կամ լրացումներ
Հոդված 22. Փոփոխություններ կամ լրացումներ
ա) Ցանկացած Կողմ և 16-րդ հոդվածում նշված կոմիտեն կարող են փոփոխություններ կամ լրացումներ առաջարկել սույն Կոնվենցիայում:
բ) Փոփոխությունների կամ լրացումների ցանկացած առաջարկի մասին պետք է ծանուցվի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը, որը պետք է այն հաղորդի Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, մյուս Կողմերին և անդամ չհանդիսացող ցանկացած պետության և Եվրոպական համայնքին, որոնք հրավիրվել են միանալու սույն Կոնվենցիային`19-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:
գ) Կոմիտեն պետք է քննարկի առաջարկվող ցանկացած փոփոխություն կամ լրացում և Կողմերի ներկայացուցիչների երեք քառորդ մեծամասնությամբ ընդունված տեքստը ներկայացնի Նախարարների կոմիտեին` ընդունելու համար: Եվրոպայի խորհրդի Կանոնադրության 20-րդ հոդվածում նախատեսված ձայների մեծամասնությամբ Նախարարների կոմիտեի կողմից ընդունվելուց հետո և Նախարարների կոմիտեի նիստին ներկա լինելու իրավունք ունեցող անդամ պետությունների միաձայն քվեարկությունից հետո տեքստը պետք է ներկայացվի Կողմերին` ընդունելու համար:
դ) Ցանկացած փոփոխություն կամ լրացում դրանք ընդունող Կողմերի համար ուժի մեջ է մտնում Եվրոպայի խորհրդի տասը անդամ պետությունների կողմից ընդունվելու մասին Գլխավոր քարտուղարին տեղեկացնելուց հետո երեք ամիս ժամանակահատվածը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:
Այն Կողմի նկատմամբ, որն այդ փոփոխությունը կամ լրացումը կընդունի հետագայում, դրանք ուժի մեջ կմտնեն տվյալ Կողմի ընդունելու մասին Գլխավոր քարտուղարին տեղեկացնելուց հետո երեք ամիս ժամանակահատվածը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը: