Հոդված 14. Մշակութային ժառանգություն և տեղեկատվական հասարակություն
Հոդված 14. Մշակութային ժառանգություն և տեղեկատվական հասարակություն
Կողմերը պարտավորվում են զարգացնել թվային տեխնոլոգիաների օգտագործումը մշակութային ժառանգության հասանելիությունը և դրանից բխող օգուտն ընդլայնելու համար.
ա) խրախուսելով այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են բովանդակության որակին և փորձում են ապահովել լեզուների ու մշակույթների բազմազանությունը տեղեկատվական հասարակության շրջանում,
բ) աջակցելով մշակութային ժառանգության ուսումնասիրման, պահպանության, ընդլայնման և անվտանգության համար միջազգայնորեն համապատասխանեցված չափորոշիչներին` միաժամանակ պայքարելով մշակութային սեփականության ոլորտում առկա ապօրինի թրաֆիկինգի դեմ,
գ) ձգտելով հասնել մշակութային ժառանգությանն առնչվող տեղեկությունների հասանելիության խոչընդոտների հաղթահարմանը, մասնավորապես` կրթական նպատակներով, միաժամանակ պաշտպանելով մտավոր սեփականության իրավունքները,
դ) ընդունելով, որ ժառանգության հետ կապված թվայնացված բովանդակությունները չպետք է ազդեն գոյություն ունեցող ժառանգության պահպանման վրա:
Բաժին IV. Մոնիտորինգ և համագործակցություն