Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Մշակութային ժառանգության օրենքները և քաղաքականությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Մշակութային ժառանգության օրենքները և քաղաքականությունը

Կողմերը պարտավորվում են.

ա) ընդունել հանրային շահագրգռվածությունը մշակութային ժառանգության տարրերի առնչությամբ` հասարակության համար դրանց կարևորությանը համապատասխան,

բ) ամրապնդել մշակութային ժառանգության կարևորությունը դրա ճանաչման, ուսումնասիրման, մեկնաբանման, պաշտպանության, պահպանման և ներկայացման միջոցով,

գ) յուրաքանչյուր Կողմի առանձնահատուկ համատեքստում ապահովել մշակութային ժառանգության նկատմամբ իրավունքի իրականացման համար օրենսդրական դրույթների առկայությունը, ինչպես սահմանված է 4-րդ հոդվածում,

դ) խթանել տնտեսական և սոցիալական այն մթնոլորտը, որն օժանդակում է մշակութային ժառանգության գործընթացներին մասնակցությանը,

ե) նպաստել մշակութային ժառանգության պաշտպանությանը` որպես կայուն զարգացման մշակութային բազմազանության և ժամանակակից ստեղծագործության նպատակներին փոխադարձաբար օժանդակող հիմնական գործոնի,

զ) ճանաչել իրենց ընդդատության ներքո գտնվող տարածքներում տեղակայված մշակութային ժառանգության կարևորությունը` անկախ դրա ծագումից,

է) ձևակերպել համընդգրկուն ռազմավարություն` Կոնվենցիայի դրույթների իրականացումը դյուրացնելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։