Հոդված 8. Շրջակա միջավայր, ժառանգություն և կյանքի որակ
Հոդված 8. Շրջակա միջավայր, ժառանգություն և կյանքի որակ
Կողմերը պարտավորվում են օգտագործել մշակութային միջավայրի ժառանգությանն առնչվող բոլոր կողմերը`
ա) հարստացնելու համար տնտեսական, քաղաքական, սոցիալական և մշակութային զարգացման գործընթացները և հողօգտագործման պլանավորումը` դիմելով մշակութային ժառանգության վրա ազդեցության գնահատումների օգնությանը և անհրաժեշտության դեպքում ընդունելով մեղմացնող ռազմավարություն,
բ) խթանելու համար մշակութային, կենսաբանական, աշխարհագրական և լանդշաֆտային բազմազանությանը վերաբերող քաղաքականության նկատմամբ համընդգրկուն մոտեցումը` այդ տարրերի միջև հավասարակշռության հասնելու նպատակով,
գ) ուժեղացնելու համար սոցիալական համախմբվածությունը` խրախուսելով մարդկանց ընդհանուր պատասխանատվության զգացումը այն վայրերի նկատմամբ, որտեղ մարդիկ ապրում են,
դ) խթանելու համար շրջակա միջավայրում ժամանակակից հավելումների որակի խնդիրը` առանց վտանգելու դրա մշակութային արժեքները: