Անցնել բովանդակությանը

Հոդված 23. Ծանուցումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23. Ծանուցումներ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, ինչպես նաև ցանկացած պետության, որը միացել կամ հրավիրվել է` միանալու սույն Կոնվենցիային, և Եվրոպական համայնքին, որը միացել կամ հրավիրվել է` միանալու, պետք է տեղեկացնի.

ա) ցանկացած ստորագրման մասին,

բ) վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին ցանկացած փաստաթուղթ ի պահ հանձնելու մասին,

գ) 18-րդ, 19-րդ և 20-րդ հոդվածների դրույթներին համապատասխան` սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու ամսաթվերի մասին,

դ) 22-րդ հոդվածի դրույթներին համապատասխան` սույն Կոնվենցիայում առաջարկվող ցանկացած փոփոխության կամ լրացման, ինչպես նաև դրանց ուժի մեջ մտնելու մասին,

ե) սույն Կոնվենցիային առնչվող ցանկացած այլ ակտի, հայտարարության, ծանուցման կամ հաղորդակցության մասին:

Ի վկայումն որի` ներքոստորագրյալները, լինելով պատշաճ կերպով լիազորված, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարված է Ֆարոյում 2005 թվականի հոկտեմբերի 27-ին, անգլերեն և ֆրանսերեն, ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են, մեկ բնօրինակով, որն ի պահ է հանձնվում Եվրոպայի խորհրդի արխիվներում: Եվրոպայիխորհրդի գլխավոր քարտուղարը հաստատված պատճեններն ուղարկում է Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամի, ցանկացած այլ պետության և Եվրոպական համայնքին, որոնք հրավիրվել են` միանալու դրան:

Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2012 թ. դեկտեմբերի 1-ին

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։