Հոդված 9. Մշակութային ժառանգության կայուն օգտագործումը
Հոդված 9. Մշակութային ժառանգության կայուն օգտագործումը
Մշակութային ժառանգությունը պահպանելու նպատակով Կողմերը պարտավորվում են.
ա) խթանել մշակութային ժառանգության ամբողջականության նկատմամբ հարգանքը` ապահովելով, որ փոփոխությունների մասին որոշումները ներառեն ներգրավված մշակութային արժեքների ընկալումը,
բ) սահմանել և խթանել կայուն կառավարման համար սկզբունքներ և խրախուսել դրանց պահպանումը,
գ) ապահովել, որ գլխավոր տեխնիկական կարգավորումները հաշվի առնեն մշակութային ժառանգության առանձնահատուկ պահպանության պահանջները,
դ) խթանել ավանդույթի վրա հիմնված նյութերի, տեխնիկայի և հմտությունների կիրառումը և ուսումնասիրել դրանց ներուժը արդի կիրառումների համար,
ե) խթանել բարձրորակ աշխատանքը մասնագիտական որակավորումների և անհատների, առևտրային գործունեության և հաստատությունների հավատարմագրման համակարգերի միջոցով: